Արվեստն ու ապագա իրավաբան-հոգեբանը

September 3, 2025
Education

]Բարև։ Այսօր կծանոթանաք ՍՄԱՐԹ-ի Կառավարում ծրագրի ուսանող 13-ամյա Մանուշակ Մնացականյանի հետ։
Մանուշակը Լոռու մարզի պատմական Օձուն գյուղից է։ Նա ՍՄԱՐԹ սկսել է հաճախել 2019 սեպտեմբերից։ «Մինչև ՍՄԱՐԹ հաճախելը, շատ էի լսել ՍՄԱՐԹ-ի մասին»,- պատմում է Մանուշակը։

ՍՄԱՐԹը Մանուշակի կյանքում նշանակալից փոփոխություն է եղել։ «Սկզբում ուզում էի անգլերեն սովորել, բայց ի վերջո Մենեջմենթ սովորեցի»․- ասում է Մանուշակը,- «մայրիկս անգլերենի մասնագետ է․ ի վերջո անգլերեն հետո էլ կսովորեմ»։ Կառավարման ծրագրի շրջանակներում նա և իր ընկերները ուսումնասիրում են առարկաներ մոտիվացիայի, ժամանակի և աշխատակազմի կառավարման, բանավեճերի և որոշումների կայացման գործընթացի մասին։

Չնայած իր հանդարտ բնավորությանը՝ Մանուշակն ակտիվորեն մասնակցում է բանավեճերին և ծրագրային քննարկումներին։ «Կառավարման լավ հմտությունները կարևոր են կյանքի տարբեր իրավիճակներում, ու այն գիտելիքները որ ձեռք ենք բերում շատ պիտանի են առօրյայում»,- նշում է Մանուշակը։

Արվեստն ու գրականությունը Մանուշակից անբաժան են։ Նրա ազատ ժամանակը հարստացնում են գրքերը, երաժաշտություն լսելն ու դաշնամուր նվագելը։ Կարդալու մեծ սիրահարը գեղարվեստական գրականություն է սիրում։ Իր սիրելի գիրքը Ժյուլ Վեռնի «Տասնհինգամյա նավապետ»-ն է, սիրելի ստեղծագործությունը՝ Բեթհովենի «Լուսնի սոնատ»-ն ու «Ֆյուր Էլիզե»-ն, որը կարողանում է նաև նվագել։

Կարծում եք Մանուշակի արվեստի հմտություններն այսքա՞նն էին։ Ո՛չ․ «Նաև 4 տարեկանից հաճախել եմ հայկական, այնուհետև լատինոամերիկյան պարերի»,- համեստորեն ավելացում է Մանուշակը։

Չափազանց հասուն իր տարիքի համար՝ Մանուշակն արդեն հստահ պատկերացում ունի իր ապագա մասնագիտության և կյանքի հետաքրքրությունների մասին։ «Երբ մեծանամ, ուզում եմ իրավաբան-հոգեբան դառնալ, միաժամանակ երկու մասնագիտություն ձեռք բերել»,- բացատրում է նա։

Գեղեցիկ բազմազանություն է, չէ՞։ Մի՛ անհանգստացեք, Մանուշակն արդեն ունի կառավարման ճիշտ հմտություններ՝ իր սիրելի բազմազանությունը հավասարակշռելու համար։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

September 1, 2025
Կատեգորիա

Նանե Սիմոնյան. «ՍՄԱՐԹ-ն ինձ զարգացած, ակտիվ ու լսելի լինելու հնարավորություն է տվել»

August 26, 2025
Կատեգորիա

Քվեաթերթիկներ գյուղում. ինչպես են ուսանողական խորհուրդները գյուղահայ երիտասարդներին վերածում համայնքների ղեկավարների

September 1, 2025
Կատեգորիա

Արմավիրից մինչև Հարվարդի համալսարան. Մաքսիմի ճանապարհորդությունը

September 1, 2025
Կատեգորիա

Շնորհակալություն անմոռանալի ամառային դրամահավաք-երեկոյի համար

September 1, 2025
Կատեգորիա

Աջակցության անկյուն. ինչպե՞ս է ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի նոր կենտրոնը հոգատարության միջավայր ձևավորում Մյասնիկյանում

September 1, 2025
Կատեգորիա

ՔՈԱՖ-ն ավելի քան 400,000 ԱՄՆ դոլար է հավաքագրել՝ Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնում նոր մարզական խաղադաշտ կառուցելու համար